21 / Հուլիս / 2020 : 21-27

Սահմանամերձ Վազաշենից  դիմում են Սուրեն Պապիկյանին  և Հայկ Չոբանյանին

Սահմանամերձ Վազաշենից  դիմում են իշխանություններին՝ ուշադրություն հրավիրելով գյուղի ջրի և լուսավորության խնդիրներին 

 

Քանի որ վերջին օրերին հասարակության ուշադրությունը սահմանապահ գյուղերի նկատմամբ աճել է, կրկին ուզում եմ հիշեցնել սահմանապահ Վազաշենի խնդիրների մասին․ ոռոգում, ջրամատակարարում, փողոցային լուսավորություն և այլն։

Վազաշենի այն թաղամասում, ուր մեր ընտանիքն ամառային արձակուրդներն է անցկացնում ամեն տարի, խմելու ջուր ծորակից գալիս է օրվա ընթացքում ընդամենը կես ժամ։

Սա ԱՆՆՈՐՄԱԼ ու ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ է։ Արդեն քանի տարի է՝ այս հարցը տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով բարձրացվում է, բայց էդպես էլ լուծում չի ստանում։ Իմ կողմից շատ հարգված մարզպետ Հայկ Չոբանյանն անցյալ տարի անդրադարձել էր խնդրին՝ խոստանալով հստակ քայլեր ձեռնարկել լուծմանն ուղղված։

Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Սուրեն Պապիկյան
Hayk Chobanyan Հայկ Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia

Հարգարժան պարոնայք, ձեր աշխատանքը շատ բարձր գնահատելով հանդերձ, որպես ՀՀ քաղաքացի ակնկալում եմ պարզաբանում, թե խմելու ջրի խնդրի լուծմանն ուղղված ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, աշխատանքային ինչ փուլում են, և երբ են ակնկալվում վերջնական արդյունքները։

Խնդրում եմ անդրադառնալ նաև ոռոգման և փողոցային լուսավորության խնդիրներին։

Նախապես շնորհակալ եմ։

Հ․Գ․ Մեկնաբանության դաշտում դնում եմ նախորդ տարի արված գրառումս նույն խնդիրների վերաբերյալ։

#սահմանամերձ #Վազաշեն

Թամար Միրզոյան

Դիտվել է 28392անգամ
Վերջին լուրեր