21 / Հուլիս / 2020 : 22-08

Մահացել է Ռուբեն Սաքապետոյանը

Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը:

Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ:

Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ...

Սիրելի՜ ընկեր Սաքապետոյան, իմ դասախոս, գործընկեր և բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր հուշերում...

Թող Ձեր հոգին լույսերում հանգչի...

ՀԳ- Պայմանավորված ներկա իրավիճակով՝ հոգեհանգիստ չի կայանա:

Հրաժեշտը Շահումյանի գերեզմանատան մուտքի մոտ հուլիսի 23-ին՝ ժամը 12. 30-ին:

Աննա Աբաջյան

Դիտվել է 35708անգամ
Վերջին լուրեր