Ադամյանն առաջատար է «Հոֆենհայմի» ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է «Հոֆենհայմի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:

Հունվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները և գերմանացի պաշտպան Բենիամին Հյուբները: Ադամյանը ստացել է ձայների 74 տոկոսը։
Լավագույն ֆուտբոլիստին «Հոֆենհայմի» պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությունում ընտրում են երկրպագուները:


Հունվարին Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
