22 / Հուլիս / 2020 : 11-40

Որոշում է կայացվել՝ նոր ուսումնական տարին Գլենդելի  հանրակրթական դպրոցներում սկսել   հեռավար կրթական ձևաչափով

Տեղի ունեցավ «Ամերիկահայ բժշկական միության» հերթական հաղորդումը: Հաղորդումը, որն արդեն պարբերական բնույթ ունի, վարում է  բժիշկ Վիգեն Սեփիլյանը: Այս անգամ այն  նվիրված էր նոր ուսումնական տարվա դասընթացներին և  մի շարք այլ կազմակերպչական հարցերի:

Հաղորդման հյուրը ատամնաբույժ, Գլենդելի միացյալ դպրոցների խորհրդի նախագահ Արմինե Քարապետյանն էր: Նրա  փոխանցմամբ՝ խորհրդի կայացրած որոշմամբ՝ 2020-2021 ուսունական տարվա սկզբում դասերը կընթանան հեռավար ուսուցման ձևաչափով:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հուլիս / 2020 : 11-40
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 8208անգամ
Վերջին լուրեր