Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2020 : 12-07

Տավուշում հրետակոծությունից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին հատկացրեց 25 մլն դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով:

«Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավելով տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։

Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև ամբողջական գնահատում կկատարվի։ Իրական ծավալները շատ ավելի մեծ են»,- նշված է Կառավարության որոշման նախագծում։

Դիտվել է 8360անգամ
Վերջին լուրեր