Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են ծառայության (լուսանկարներ)

2020 թ.-ի ամառային զորակոչը շարունակվում է։
Այսօր՝ հուլիսի 23-ին, Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են ծառայության՝ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողություններից հետո էլ ավելի ամրացած կամքով ու վճռականությամբ:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, «Անառիկ Բերդ» ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Մելիքբեկյանը:

Խաղաղ ծառայություն ենք մաղթում բոլորիդ, սիրելի՛ զորակոչիկներ:
Բերդի համայնքապետարան