Հրապարակվել է ԱՄՆ կործանիչների՝ Իրանի օդանավին խիստ մոտենալու տեսանյութը
Իրանյան մամուլում հրապարակվել է տեսագրություն, թե ինչպես են Սիրիայի երկնքում ամերիկյան ռազմական ինքնաթիռները խիստ մոտեցել իրանական ուղևորատար օդանավին։ Վերջինի օդաչուն փորձել է մանևրել ու խուսափել բախումից, ինչի հետևանքով մի խումբ ուղևորներ վնասվածքներ են ստացել։
Բանն այն է, որ իրանական ուղևորատար օդանավը անցել է Սիրիայի այն տարածքով, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ՝ թեև Սիրիայի կառավարությունը թույլ չի տվել դրանց տեղակայումը։ Թռիչքի ժամանակ ամերիկյան կործանիչ ինքնաթիռները մոտեցել են իրանական օդանավին ու հետևել դրա ընթացքին։ Համոզվելով, որ այն ուղևորներ է փոխադրում, ամերիկացիները հեռացել են։
Միջադեպի վերաբերյալ ամերիկյան կողմը հայտարարել է, որ իրենց գործողությունները եղել են պրոֆեսիոնալ։ Իսկ իրանական կողմը հայտարարել է, որ կուսումնասիրի միջադեպն ու անհրաժեշտության դեպքում քաղաքական և իրավական գործիքներ կկիրառի։
Կարդացեք նաև՝
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բեյրութ թռչող օդանավի հետ կապված միջադեպը