Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2020 : 13-06

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բեյրութ թռչող օդանավի հետ կապված միջադեպը

Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի այն բանից հետո, երբ կուսումնասիրի Բեյրութ թռչող ինքնաթիռի հետ կապված միջադեպի հանգամանքները։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Դեպքի մանրամասներն այս պաին ուսումնասիրվում են։ Տվյալների հավաքումից հետո կձեռնարկվեն քաղաքական և իրավական միջոցներ»,- հայտնել է Մուսավին։

Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին միջադեպից հետո կապ է հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ հայտնելով, որ Իրանը պատասխանատու է համարելու ԱՄՆ-ին ցանկացած պատահարի համար, որը տեղի կունենա ինքնաթիռի հետ Իրան վերադառնալու ժամանակ:

Նույն ուղերձը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի միջոցով փոխանցվել է ամերիկյան կողմին։  

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ամերիկյան կործանիչները մոտեցել են իրանական ուղևորատար օդանավին։ Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բեյրութում, որի ժամանակ մի քանի մարդ տուժել է։

 

Կարդացեք նաև

Հրապարակվել է ԱՄՆ կործանիչների՝ Իրանի օդանավին խիստ մոտենալու տեսանյութը 

Դիտվել է 10180անգամ
Վերջին լուրեր