24 / Հուլիս / 2020 : 13-20

Հուլիսի 27-ից 34 ժամով կդադարեցվի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածների գազասպառողների գազամատակարարումը

34 ժամ գազ չի լինելու․ Պահպանեք անվտանգության կանոնները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09․00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 19․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Դիտվել է 42864անգամ
Վերջին լուրեր