Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին:
Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:
«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում, մասնավորապես, նշել է Հենրիխ Մխիթարյանը: