Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2020 : 14-02

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանդում են Սարյանի պուրակի բազալտե հատակը. Կենտրոնի նախկին թաղապետը ահազանգում է

Քանդում են Սարյանի պուրակի բազալտե հատակը: Այս մասին հայտնեց կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում` ուղիղ եթերի ժամանակ: 

«Նախատեսված էր փոխել հիմնականում նստարանները եւ լուծել ծառերի ոռոգման եւ էտման հարցը, նաեւ լուսավորությունը, որը շատ ողջունելի է: Սակայն պետք է  նշեմ, որ Սարյանի պուրակը այն պատմական եւ եզակի այգիներից է, որտեղ հատակըը լրիվ բազալտ է, եւ բավականին որակով եւ լավ վիճակում: Դիմում եմ ավագանիներին` հանձնանարեք կագնացնել այս քանդելը, քանի որ հատակը լավ վիճակում է գտնվում եւ կարիք չկա այս գեղեցիկ քարե հատակը քանդեն եւ տեղը բետոնե սալիկներ դնեն»,-ասաց նա` նշելով, որ բազալտե հատակի եւերի մի 5-10 տոկոսն է վնասված:

Նախկին թաղապետը նշեց, որ բազալտե հատակը 50-60 տարի առաջ է արվել եւ շատ լավ է պահպանվել:

«Հարգելի ավագանու անդամներ, մեկ անգամ եւս խնդրում եմ, ուշադիր եղեք նման տենդերներին եւ մի թողեք` նման բան անեն»,- հավելեց Մնացականյանը:

 

Մանրամասները տեսանյութում. 

Դիտվել է 30478անգամ
Վերջին լուրեր