Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2020 : 15-35

«Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…». Հրանտ Մաթևոսյան 

▫️«Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…»։ 

▫️«Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…»:

▫️«Հանցանքը պատիժ է բերում»:

▫️«Կյանքն էլ երկու օրվա ժամանց է…» 

▫️«Ինչը որ սովորություն չի դարձել, շփոթեցնող է»:

▫️«Դրախտի ճանապարհը ծանր է, բայց դրախտի ճանապարհ է»:

▫️«Այս կարճ կյանքում մարդուս հասնում է դառնության մի բաժին, ուրախության էլ` մի բաժին: Տղամարդու նման ես իմ բաժին տանջանքը կերել եմ: Ոչ ոքի չեմ խնդրել թեկուզ մի պատառ, թեկուզ մի գդալ վերցնելու տանջանքի իմ բաժնից: Ու հիմա ես իմ ուրախության բաժնի վրա եմ և նորից տանջանք համտեսելու ախորժակ չունեմ: Ու իմ ուրախությունից էլ ոչ ոքի չեմ տա մի գրամ»:

ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 27 / Հուլիս / 2020 : 15-35
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 20676անգամ
Վերջին լուրեր