28 / Հուլիս / 2020 : 08-13

Խոսիր ինձ հետ ջանիդ մատաղ, ես քո բերող նանիդ մատաղ․ օրվա երգ․ բարի վայելում

Երգը գրել է XXդ նշանավոր աշուղ Շահենը, սիրային երգ է: Մենակատար` Արփինե Մովսիսյան: Կատարող՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլ,

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծ,

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամ,

Հայկական երաժշտություն / Ազգային երաժշտություն,

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ողջ տեղեկատվական քաղաքականությունն իրականացրել է Հայկական տեղեկատվական կենտրոնը/ Yelaket.am, Ելակետ լրատվական գործակալությունը/` հոդվածներից, հոլովակներից, ֆիլմերից մինչև հաղորդաշարեր՝ համագործակցելով «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հետ։

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին:

Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում: Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր:

Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ հրատարակվեցին հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու դարձան հանրությանը: «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ: Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը: Նախագծի տեղեկատվական քաղաքականության պլանավորման և իրականացման աշխատանքային խմբի ղեկավարը, նախագծի PR մենեջերը Հայկական տեղեկատվական կենտրոնի, Մեդիա Ասոցացիայի/Yelaket.am, YerevanNews.am, Econews.am/ հիմնադիր Հայկ Մարկոսյանն է։ Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների ու նախատեսվող միջոցառումների մասին։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Հուլիս / 2020 : 08-13
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 11806անգամ
Վերջին լուրեր