Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com

Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության պաշտոնական կայքը, արտադրամասերը կզբաղվեն բժշկական դիմակների արտադրությամբ, որոնք կտրամադրվեն, առաջին հերթին, Բոլոնիայի հիվանդանոցին:
Սպասվում է, որ գործարանը մեկ օրում կարտադրի 1000 բժշկական դիմակ և 200 պաշտպանիչ էկրան:
Մահացությունների մակարդակով՝ Իտալիան աշխարհում առաջին տեղում է: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 428 մարդ՝ վերջին տվյալների համաձայն: Վարակված է 105 000-ից ավելի մարդ: