28 / Հուլիս / 2020 : 18-55

Լուսանկարներ և փոքրիկ պատմություններ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից․ Աննա Հակոբյան 

«Լուսանկարներ և փոքրիկ պատմություններ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից»- գրել է Աննա Հակոբյանը և լուսանկարներ հրապարակել։

Տիկին Սվետան բանաստեղծություններ է գրում: Հաճույքով ընթերցեցի մի քանիսը:

Այգեպարի մանկապարտեզի շենքն է. տանիքի վրա արկ է ընկել: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մանկապարտեզի դահլիճն է:

Տիկին Լիդան է, Այգեպարից, ում տանը գիշերել էինք 2015 թվականի սահմանային լարվածության օրերին: Մանրամասները, թերեւս, արդեն բոլորը գիտեն: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տիկին Լիդայի խնամիներն են: Պարզվեց Երվանդ պապը ամուսնուս քաղաքական հայացքները համակրել է դեռ շատ վաղուց, եւ այնքան ջերմեռանդ, որ Իջեւանցի մի վարորդից վերցրել է ամուսնուս հեռախոսահամարը եւ զանգահարել` զրուցելու: Բայց քանի որ այդ համարը արդեն ես եմ օգտագործելիս եղել, Երվանդ պապի հետ զրուցել եմ ես: Ինքս աղոտ հիշեցի տարիներ առաջ եղած այդ զանգը: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բերդում բնակվող այս կանայք սրտնեղած էին մի քիչ: Առհասարակ, բոլոր այն բոլոր բնակավայրերում, որ եղա, մարդիկ հոգնած էին այցելուներից: Մի կողմից գնահատում էին ուշադրությունը, մյուս կողմից նյարդային էին անընդհատ այցելուների, ֆոտո եւ տեսախցիկների պատճառով:

Այգեպարցի ընտանիք՝ չքնաղ երեխաներով:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բազմանդամ մի ընտանիք, որտեղ տատիկը բոլորի հոգսը իր վրա էր վերցրել` տեսնես ընտանիքի մի քանի անդամները ինչպես տեղավորվեցին հարեւան գյուղի բարեկամների տանը, հաց կերան, թե ոչ, երիտասարդ հղի հարսը ինչպես է զգում եւ բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ճստիկը հատուկ այսպես դիրքավորվել էր լուսանկարվելու համար: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Եւս մեկ հրաշք ընտանիք Այգեպարում: Գեւորգը անհանգիստ էր մայրիկի համար, որը շուտով պետք է իրեն եւ եղբորը քույրիկ պարգեւեր:

Պարզվեց` Գեւորգի մայրիկը երեկ դուստր է լույս աշխարհ բերել: Շնորհավո~ր: Սահմանամերձ բոլոր բնակավայրերում ապրող մարդիկ` ամենափոքրից մինչեւ ամենամեծ, մի ցանկություն ունեն միայն` Խաղաղություն: Հարցին, թե ինչի կարիք ունեք, նրանք բոլորը մեկ պատասխան են տալիս` թող միայն խաղաղություն լինի մնացած ամեն ինչը մենք կստեղծեն:

Ներքին Կարմիրաղբյուրում եմ, Տիկին Սվետայի տանը: Սուրճ եմ եփում:) 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բերդի բնակիչ այս երեխաները դժգոհում էին, որ ընկերները չեն իջնում բակ` խաղալու:

Ոչ միայն եփեցի, այլեւ` մատուցեցի:

Իմ աջից Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետն է` Լեւոն Առաքելյանը, որն ակնհայտորեն շատ սիրված էր բնակիչների կողմից: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Առանց մեկնաբանության: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Դիտվել է 54775անգամ
Վերջին լուրեր