Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է, այսօր պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ։
«Դա ակնհայտ է ու ակնհայտ է, որ այդ բարելավումը կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ ու դրա անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում», - ասաց Փաշինյանը։
«Այսօրվա մեր բրիֆինգի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի մասին հայտնելն է, այլ նաև ահազանգելը՝ եթե թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ»,- նշեց վարչապետը: