Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2020 : 10-41

Զարհուրելի դեպք` Երևանում. 31-ամյա կինը ծննդաբերել է, երեխային փաթեթավորել տոպրակի մեջ և գցել աղբարկղը

Հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։

Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, և Արմինե Հ-ն ձերբակալվել է։

 

Կարդացեք նաև՝

Սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը․ նոր մանրամասներ Երևանում 31-ամյա մոր կողմից երեխային սպանելու դեպքից 

Դիտվել է 24010անգամ
Վերջին լուրեր