30 / Հուլիս / 2020 : 18-43

Գեղարքունիքում տղամարդը համագյուղացուն կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ. փորձել է սպանել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 83-ամյա Ալբերտ Գ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի գյուղերից մեկի վարչական տարածքում Ալբերտ Գ.-ն իր մոտ պահվող ապօրինի երկփողանի 12 մմ տրամաչափի «Իժ-58» տեսակի ողորկափող հրացանից մոտ 2 մետր հեռավորությունից կրակել է համագյուղացի, 62-ամյա Գագիկ Մ.-ի ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցը Գագիկ Մ.-ին չի կպել, քանի որ այդ ժամանակ վերջինս կռացել է ու Ալբերտ Գ.-ն փորձել է երկրորդ անգամ կրակել Գագիկ Մ.-ի՝ արդեն դեմքի ուղղությամբ, սակայն ձգանը քաշելուց հետո կրակոց տեղի չի ունեցել ու այդ ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գագիկ Մ.-ն Ալբերտ Գ.-ի ձեռքից խլել է հրացանը և այն շպրտել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կարողացել են հայտնաբերել Ալբերտ Գ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մարտուու բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրացանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Գ.-ն Գագիկ Մ.-ին կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ և հայտնել է, որ այդ ամենը կատարել է խանդի հողի վրա:

Դիտվել է 174244անգամ
Վերջին լուրեր