Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հուլիս / 2020 : 14-45

Կորոնավիրուսից 41 տարեկանում մահացել է ՊԵԿ փորձառու աշխատակից Ռաֆաել Գյուլասարյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը:

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:

 
ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

 
 

Դիտվել է 4413անգամ
Վերջին լուրեր