31 / Հուլիս / 2020 : 15-22

Հակաբեղմնավորիչների մասին վերջնարդյունքը 8-րդ դասարանի ծրագրից հանել են, թողել են միայն ավագ դպրոցի վերջին դասարանում. Սեքսոլոգ
 

Սիրելի գիտակից ծնողներ, շատ ուրախալի լուր ունենք։ 

Այսօր իմացա, որ հակաբեղմնավորիչների մասին վերջնարդյունքը 8-րդ դասարանի ծրագրից հանել են, թողել են միայն ավագ դպրոցի վերջին դասարանում։ Սա մեծ հաղթանակ է, և գիտակից ծնողների խումբն իր ներդրումն ունի այս որոշման մեջ, շնորհավորում եմ բոլորիդ։

Ավելին, թե ինչպիսի մեթոդով է դասավանդվելու սույն թեման ավագ դպրոցի սովորողներին, քննարկելու են նաև անձամբ ինձ հետ, վստահ եղեք, որ այդ քննարկմանն ամենահիմնավոր ու համոզիչ փաստարկներով կներկայացնեմ սովորողներին հակաբեղմնավորիչների մասին դասավանդելու լավագույն մեթոդիկան։

Կարևորն այն է, որ Կենսաբանություն առարկայի հանձնախումբը շատ բաց է առողջ քննարկման առաջ և սիրով լսեց ինձ ու մեր անհանգստությունները։ Մեր Շնորհակալությունը և բարձր գնահատանքը հանձնախմբի անդամներին։

Մնում է Ես և շրջակայի հանձնախմբի հետ խոսելու հնարավորություն ձեռք բերել ու վաղաժամ սեռականացման վտանգն այլևս մեր երեխաներին չի սպառնա։

Սեքսոլոգ Նարինե Ներսիսյան

Դիտվել է 15230անգամ
Վերջին լուրեր