Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2020 : 14-44

Իմքայլական պատգամավորը գյուղացիներին խորհուրդ է տալիս անտեր տարածքներից խոտ հավաքել ու այս տարի էտպես յոլա գնալ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն արձագանքել է ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի գրառմանը, որ գյուղացիները խոտի խնդիր ունեն:

«Գյուղացիներին մտահոգում է խոտի սակավությունը։

Դաշտից մեկ տուկը գնում են 1000 դրամով։ Մինչև տեղ են հասցնում գինն ավելանում և 100-200 դրամով։

Եթե կառավարությունն աչքաթող անի խնդիրը՝ անասունների մասսայական մորթ է լինելու, հետո էլ՝ մսի գնի աճ»,-գրել էր ԼՀԿ-ականը:

«Սրբուհի ջան, լավ է չեք պահանջում, որ կառավարությունը ասի արևը երբ մայր մտնի, լուսինը երբ ելնի։ Մի քիչ իրատեսական եղեք ու ամեն բան փոխհատուցում չի, միշտ էլ եղել են նման տարիներ։ Լիքը անտեր տարածքներ կան թող քաղեն խոտը հավաքեն այս տարի էլ էդպես յոլա գնան»,-սրան ի պատասխան գրել է իմքայլական պատգամավորը:

Դիտվել է 18239անգամ
Վերջին լուրեր