Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածը զորամասի հրամանատար է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ-ն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ-ն է։
