Մահացել է Գրիգոր Արեշյանը
Կյանքի 71-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար, Հայաստանում ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
«Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում:
Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը: Թող աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Մկրտչյանը: