Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու հայ է մահացել, կան վիրավորներ

Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում։ Դեռևս անհայտ պատճառներով այս պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու գտնվող շենքերն ու բնակարանները. մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Նավահանգստին մոտ է հայահոծ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ նույնպես մեծ ավերածություններ են եղել, վնասվել են նաև հայկական հաստատությունները։ Նախնական տվյալների համաձայն՝ ազգութամբ հայ երկու քաղաքացի է մահացել, կան վիրավորներ:
Կատարվածի վերաբեյալ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ: