05 / Օգոստոս / 2020 : 13-28

Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա կործանարար հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:

Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի», – գրել է նա:

Հիշեցնենք, որ Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել:

Դիտվել է 7028անգամ
Վերջին լուրեր