Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2020 : 18-34

Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․ Տիգրան Ավինյան

Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ առաջնահերթ ուշադրությունը դարձվել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա:

Արդեն ունենք մշակված մոդելներ, թե ինչպես ենք համաճարակային իրավիճակից կախված բացելու հանրակրթական օջախները, ինչպես նաև բուհերը: Այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը, մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացնենք։ Նման ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար:  


Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել: Չնայած դրան էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների մասով:

Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու հարցերը, հանրային միջոցառման հարցերը:

Այս բոլոր հարցերի փաթեթը, կախված համաճարակային վիճակից, թույլ կտան վերանայել այն բոլոր սահմանափակումները, որոնք առկա են արտակարգ դրության ռեժիմով սահմանված կառավարության որոշման նախագծում:

Այդ նախագծով օգոստոսօի 15-ին հնարավորություն կունենանք բարելավել որոշ ուղղություններով սահմանափակումները: Երևի սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը:

Եթե պահպանենք կանոնները և համաճարակային իրավիճակը շարունակի դրական տենդենցը, կշարունակենք ավելի ու ավելի վերադառնալ բնականոն կյանքին»:

Դիտվել է 53203անգամ
Վերջին լուրեր