06 / Օգոստոս / 2020 : 11-54

Եթե սուպերմարկետում կամ բանկում մեկ հոգի կորոնավիրուսով վարակվի, բոլորը ստուգվելու են. Արսեն Թորոսյան

Հայտնաբերելիության մեծացման առումով խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այնպիսի մակարդակում պահել, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավել, քան՝ 10 տոկոսը: Մենք ունեցել ենք ժամանակ, երբ 30 ու ավել տոկոս է եղել, սակայն դրանից հետո կայուն անկում է եղել ու հասել ենք 15 տոկոսի: Հույս ունենք, որ կհասնենք 10-ի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ նախաձեռնողականություն են ցուցաբերելու, ստուգումներ են անելու սուպերմարկետներում, ֆաբրիկաներում, հոգեկան առողջության կենտրոններ, բանկեր, թաղապետարաններ. «Եթե այդ հասատատություններում մի դրական դեպք լինի, մենք չենք սպասելու մյուսների մոտ դրական սիմպտոմի ի հայտ գալուն: Մենք վերցնելու ենք ու բոլորին հայտնաբերենք: Արդեն մեկ լավ օրինակ կա:

Վերջին մի քանի օրվա մեջ մեր հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել ու  350 հոգուց 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որ սիմպտոմ չեն ունեցել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, եթե այդ 25-ը չհայտնաբերվեին, թիվը կմեծանար:

Թորոսյանը նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ բժշկական ցուցումներով դիմելիությունը բարեբախտաբար աստիճանաբար ընկնում է․ «Եթե առաջ միայն 38,5, ապա 37,5 ջերմություն ունեցողներին էինք հետազոտում, դիմողներ քիչ էին լինում, իսկ հիմա որևէ դեպք բաց չթողնելու համար որդեգրել ենք նոր մոտեցում: Եթե դա չանենք, անխուսափելիության քիչ թեստ ենք անելու, ինչը վատ չէ, սակայն թույլ չի տալու բոլոր դեպքերը բացահայտել»,-ասաց նա:

Դիտվել է 31385անգամ
Վերջին լուրեր