Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Օգոստոս / 2020 : 15-24

Վրաստանի կառավարությունը քաղաքացիների կոմունալ ծառայությունների համար կվճարի մինչև եկող տարվա մարտը

Վրաստանի կառավարությունը կոմունալ ծառայությունների համար քաղաքացիների փոխարեն կվճարի նաև գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։

 Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում,- փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Որպեսզի փոխհատուցեն  եկամուտները  նվազած կամ աշխատանք կորցրած քաղաքացիներին,  կառավարությունը որոշել է կոմունալ ծառայությունների վճարման աջակցության ծրագիրը շարունակել ևս չորս ամիս։ Աջակցությունը լինելու է նույն չափով, ինչ նախկինում, կվաճարի 200 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ու 200 խմ գազի համար։ Համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել աջակցությունից»,-հայտարարել է Գեորգի Գախարիան։

 

Կարդացեք նաև

Կառավարությունը կֆինանսավորի նաև անապահով ընտանիքների ուսանողների կրթությունը․ Վրաստանի վարչապետ 

Դիտվել է 23194անգամ
Վերջին լուրեր