Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Օգոստոս / 2020 : 17-28

Կառավարությունը կֆինանսավորի նաև անապահով ընտանիքների ուսանողների կրթությունը․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է, որ երկրում կառավարության կողմից հասցեական սոցիալական օգնություն տրամադրելու «ժամանակն անցել է», և եկել է ժամանակն օգնություն տրամադրելու լայն սոցիալական խմբերի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանի մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները պետությունից 200 լարի (65 դոլար) միանվագ օգնություն կստանան: Խոսքը վերաբերում է շուրջ 280 000 Վրաստանի քաղաքացիների: 

 «Օգնությունը տրամադրվելու է կորոնավիրուսի համավարակի ժամանակ ստեղծված հիմնադրամից»,- նշել է Վրաստանի ֆինանսների նախարար Վանո Մաչավարիանին։ 

Բացի այդ, Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով շուրջ 33 000 ուսանողի ուսման վարձերը, կախված նրանց վարկանիշի բարձր կամ ցածր լինելուց, կփոխհատուցվեն մեկ կիսամյակի կամ մեկ ուսումնական տարվա համար, իսկ վարձը չվճարելու պատճառով համալսարաններից դուրս մնացած ուսանողները փոխհատուցում կստանան 1 տարվա ուսումնական վարձի, այն է` 1225 լարիի չափով:

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Վրաստանի կառավարությունը քաղաքացիների կոմունալ ծառայությունների համար կվճարի մինչև եկող տարվա մարտը 

Դիտվել է 11217անգամ
Վերջին լուրեր