Այսօր տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս
Այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս է հրավիրել և ձեռքին եղած դիզվառելիքով լցված շիշը վառել և նետել է՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, ոստիկանները կասկածյալի մոտավոր ինքնությունը պարզել են և մի քանի հասցեներ են մեկնել, որից հետո Գուգարքի ոստիկանները հայտնաբերում են նրան, ով բերման է ենթարկվում ոստիկանություն։
Նա Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Մ-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ ոստիկանները պարզում են նրա ինքնությունը և պարզում են՝ որտեղ է նա գտնվում, այցելում են այդ վայր, և այդ ժամանակ Լևոն Մ-ն զանգահարում է ոստիկանություն և հայտնում, որ ինքն է հեղինակը։