07 / Օգոստոս / 2020 : 11-59

Առաջին թռիչքով 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկվի Լիբանան. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օգոստոսի 8-ի երեկոյան Երեւանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:

Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության եւս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»:

Դիտվել է 8813անգամ
Վերջին լուրեր