08 / Օգոստոս / 2020 : 21-15

Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք

Ցուցարարները ներխուժել են Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենք, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութի Աշրաֆիա շրջանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակցիայի մասնակիցները ներխուժել են ԱԳՆ շենք և բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են «Բեյրութը դեմիլիտարիզացված քաղաք է» եւ «Հեղափոխության մայրաքաղաք»: Երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենքը խիստ վնասվել է:

Հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցի՝ կառավարության հրաժարականը եւ բարեփոխումներ պահանջելով: Մարդկանց խմբերը զանգվածաբար քարեր եւ պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ արցունքաբեր գազի տասնյակ նռնակներ են թռչում: Կարմիր խաչի եւ քաղաքացիական պաշտպանության մեքենաները աշխատում են Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բախումների վայրում:

 

Կարդացեք նաև

Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել (տեսանյութ) 

Դիտվել է 10242անգամ
Վերջին լուրեր