«... երևում է, հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է». Ալեքսանդր Մակեդոնացի

Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:
- Բերդի պաշտպանները երևի անձնատուր են լինում,-զեկուցեցին Մակեդոնացուն,- նրանք լավաշ են կախել աշտարակից:
Ալեքսանդր Մակեդոնացին խելացի մարդ էր, նա անմիջապես հասկացավ հայերի մտադրությունը:
- Վերացրե՛ք պաշարումը և շարժվենք առաջ,- կարգադրեց նա,- երևում է, հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ՌԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻՑ




Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։