«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր (լուսանկարներ)
«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ… Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք:
Լույսերի մեջ տեղափոխվեք։ (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը՝ իր ցավը հայտնելով գործընկերոջ՝ Թամարա Մարությանի մահվան բոթի կապակցությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխան։
Կարդացեք նաև առնչվող հրապարակումները
Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը (լուսանկարներ)
Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը