12 / Օգոստոս / 2020 : 11-34

 

Արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվեց  ևս 1 ամսով

Հայաստանում հավաքների վերաբերյալ արգելքը վերացվեց․ Ի՞նչ փոփոխություններ են մտցվում արտակարգ դրության մեջ

Հիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել, հույս ունենք ՝ վերջին անգամ: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց այս անգամ մեր արտակարգ դրության ռեժիմը կլինի բավականին մեղմ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը, ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք լինելու են:

Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ հոսպիտալացում չի կիրառվում, նա 14 օրով մեկուսանում է: Սակայն այդ ընթացքում նա կարող է թեստ հանձնել, եթե պատասխանը բացասական լինի, մեկուսացում պետք չի լինի:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքներում հավաքների ու գործադուլների արգելքը: Այն փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմաններում: Մասնավորապես պարտադիր է դիմակ կրելն ու սոցիալական հեռավորության պահպանումը:

Դիտվել է 16109անգամ
Վերջին լուրեր