Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի աճ ենք ունենալու․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է
Կառավարությունը շատ լարված քննարկումներ է ունեցել՝ կորոնավիրուսի հետ կապված որոշումներ ընդունելիս։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լավատեսական լուրերն ու իրավիճակը, որ ունենք, պետք է կրկնապատկի մեր զգոնությունն ու մեր կարգապահությունը, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ այդ կարգապահությունը բերում է արդյունք և հետևաբար պետք չի սեփական ձեռքեվ քանդել սեփական ձեռքերով կառուցված արդյունքը։
Սա է այն օրակարգը, որը մենք պետք է լուծենք, մանավանդ, երբ մենք հիմա պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ինց ամբողջ հանրակրթությունը, ներառյալ միջին մասնագիտական կրթությունը բացել, բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են։ Այդտեղ, անխուսափելիորեն, թվերի որոշակի աճ լինելու է։
Մեր հիմնական ռիսկը դա է։ Եթե մենք կանոնները պատշաճ պահենք, թվերի աճը կլինի այնպիսին, որ ըստ էության մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի, բայց եթե չպահվի, մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,-ասաց վարչապետը։