12 / Օգոստոս / 2020 : 14-22

Հուսով եմ, որ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ․ Ավինյան

ԱԺ հատուկ նիստը՝ արտակարգ դրությունը երկարացնելու հարցով։

Կառավարության որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը շարունակում է գործել ՀՀ ողջ տարածքում  մինչև սեպտեմբերի 11-ը ժամը՝ 17:00: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին Աժ հատուկ նիստում արտակարգ դրության երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հուսով եմ, որ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Միաժամանակ երկրում համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրության ռեժիմում տեղի են ունեցել մի շարք սահմանափակումների մեղմացումներ»,- ասաց Ավինյանը:

Նշենք, որ նիստին գրանցվել է 80 պատգամավոր:

Դիտվել է 11684անգամ
Վերջին լուրեր