12 / Օգոստոս / 2020 : 14-39

 

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի։

 «Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում և նմանատիպ այլ վայրերում:

Դիտվել է 74802անգամ
Վերջին լուրեր