12 / Օգոստոս / 2020 : 15-22

Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները. Պարզաբանում է պարետը

 

Բուհերում ուսուցման վերաբերյալ հիմնական մոդելը, որը քննարկվում է, հիբրիդային տարբերակն է, ինչը ենթադրում է և՛ առկա, և՛ հեռավար ուսուցման եղանակներ:

Նախնական տարբերակով, դասերը վերսկսվելու են սեպտեմբերի 1-15-ի շրջակայքում, սակայն վերջնական որոշումը կկայացվի բուհերի հետ քննարկումների արդյունքում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը խոսեց նաև այն օտարերկրացիների մասին, որոնց մոտ Հայաստան ժամանելուց հետո կորոնավիրուս կհայտնաբերվի: Նա մասնավորապես ասաց, որ վերջիններս ևս նախնական որոշման համաձայն, կբուժվեն անվճար:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության նոր ժամկետում օտարերկրացիներն այսուհետ կկարողանան մուտք գործել Հայաստան:

Դիտվել է 47123անգամ
Վերջին լուրեր