12 / Օգոստոս / 2020 : 15-32

Օդային սահմանները բացելու հարցում քննարկումներ են գնում ՌԴ-ի հետ, իսկ ցամաքային սահմանները դեռ փակ կմնան. Ավինյան

Այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորություն, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադարձավ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս օրերին ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների:

«Սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ, այս պահի դրությամբ քննարկումներ են ընթանում օդային ուղևորափոխադրման հարցով ՌԴ-ի հետ: Ինչ վերաբերում է ցամաքային սահմանների բացման հարցով դեռ քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ: Դեռևս պահպանվում է նույն ռեժիմն ու սահմանափակումները»,- ասաց Ավինյանը:

Դիտվել է 20724անգամ
Վերջին լուրեր