12 / Օգոստոս / 2020 : 16-31

Բացօթյա վայրերում որոշ կանոնների պահպանմամբ կթույլատրվի երաժիշտների և երգիչների գործունեությունը. Ավինյան

Ընտանեկան բացօթյա միջոցառումներին թույլատրվելու է երգիչների և երաժիշտների մասնակցությունը, փակ տարածքներում դեռևս սահմանափակումները գործելու են: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է համերգներին, որպես տնտեսական գործունեության տեսակ, ապա, ըստ Ավինյանի, դա նույնպես, առանձին կարգավորումներով բացօթյա տարածքներում, որոշակի կանոնների պահպանմամբ, թույլատրվելու է:

«Ինչ վերաբերում է թատերահամերգային և մշակութային միջոցառումներին, ապա այս փուլում նախատեսվում է դրանց միայն բացօթյա գործունեությունը: Այս փոփոխությունները կարող են ընդգրկել նաև անհատ կատարողներին: Խոսքս ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչներին է վերաբերում, որոնք հնարավորություն կստանան բացառապես բացօթյա հատվածներում և սահմանված կանոնների պահպանմամբ իրականացնել իրենց գործունեությունը»,- նշեց Ավինյանը:

Ավինյանը նշեց, որ այդ որոշումները կհրապարակվեն առաջիկա օրերին:

Դիտվել է 12217անգամ
Վերջին լուրեր