Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2020 : 15-59

Զատկի կուլիչ

Բաղադրությունը

500 գրամ կաթ
1 բաժակ սերուցք
2 բաժակ շաքարավազ
5 հատ ձու
3 ձվի դեղնուց
100 գրամ խմորիչ
130 գրամ կարագ
2 կգ ալյուր
Աղ մի պտղունց, վանիլին
300 գրամ չամիչ կամ չիր

 

 

Գլազուր 
3-4 ձվի սառեցրած սպիտակուցները հարել, ավելացնել 1 բաժակ շաքարի փոշի և լավ հարել:

Պատրաստման եղանակը

Անպայման մաղել ալյուրը, այն անպայման սենյակային ջերմաստիճանի պետք է լինի: Չամիչի վրա եռման ջուր լցնել, թողնել 15-20 րոպե, քամել և փռել սրբիչի վրա: Կաթն ու սերուցքը տաքացնել մի փոքր, ավելացնել աղն ու խմորիչը, խառնել: Ձվերն ու դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթի խառնուրդին, խառնել:

Այնուհետև այնքան ալյուր ավելացնել, որ թանձր թթվասերի խտության լինի խմորը: Խմորը 15-30 րոպե դնել տաք տեղ, և երբ սկսվեն պղպջակներ հայտնվել, շարունակեք ավելացնել մնացած ալյուրը՝ քիչ-քիչ: Վերջում ավելացնել տաքացրած, բայց ոչ շատ տաք կարագը և խառնել:

Ավելացնել չամիչն ու չրերը, եթե ցանկանում եք, խառնել և մոտ 4 ժամ և ավելի դնել տաք տեղ, այն պետք է կրկնակի ավելանա: 
Երբ խմորը պատրաստ լինի, դնել սեղանի վրա, որպեսզի հանգստանա: Այնուհետև ջեռոցի կաղապարները պատել բուսայուղով և կիսով չափ լցնել խմորը, թողնել՝ կրկին հանգստանա՝ 1 ժամ: Ջեռոցը դնելուց առաջ վրան հարած ձու քսել:

Ջեռոցը տաքացնել 100 աստիճան, ջեռոցի հատակին ամանով ջուր դնել, սկզբում 10 րոպե այդ ջերմաստիճանով թխել, այնուհետև 25-30 րոպե՝ 180 աստիճանով: Երբ խմորը պատրաստ լինի, անմիջապես չհանել կաղապարներից, միայն սառելուց հետո:
Գլազուրը լցնել կուլիչների վրա և զարդարել:

Դիտվել է 39056անգամ
Վերջին լուրեր