18 / Օգոստոս / 2020 : 13-04

Թուրք լեռնագնացը Արարատի վրա, 4200 մետր բարձրության վրա գտնվող վրանային ճամբարից ոչ հեռու նկարահանել է աղբավայր․ լուսանկարներ

Թուրք լեռնագնացը Արարատի վրա, 4200 մետր բարձրության վրա գտնվող վրանային ճամբարից ոչ հեռու նկարահանել է աղբավայր, և տեղադրել սոցցաներում։ Ըստ լեռնագնացի, այն լեռանգնացներն են «ստեղծել»։ Այս թեման բուռն արձագանք է գտել Թուրքիայում և սկսել են մեղադրել լեռնագնացներին։

Թեմային քաջատեղյակ լինելով, կարղ եմ վստահորեն ասել, որ այդ, ընդհանրապես լեռան վրա բազմաթիվ նմանատիպ տեսարանների հետ ոչ մի կապ չունեն լեռնագնացները։ Որպես կանոն, այո, աղբը թողնում են վրանային ճամբարներում, իսկ ճամբարները սպասարկող և դրա համար վարձատրվող թուրք, կամ քուրդ աշխատակիցները այդ աղբը պետք է իջացնեն ներքև։

 

Բազմաթիվ անգամ ինքս եմ լսել այդ աշխատակիցների «գլուխ գովալը», որ աղբը տանում ու քարերի մեջ թաղում են, որտեղով որ լեռնագնացները չեն անցնում, այսինքն քարտեզներով այդ ուղիները ներառված չեն լեռնագնացության մեջ։
Սա դեռ ծաղիկներն են, իսկ թե էլ ինչ գործեր են անում ուղեկցող, կամ ճամբարները սպասարկող ինչ-որ անհայտ աշխատակիցներ, դա այլ թեմա է։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 35929անգամ
Վերջին լուրեր