Գործարար Խաչատուր Սուքիասյանի տանը հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջները նշված վայրում, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: