18 / Օգոստոս / 2020 : 15-01

Գործարար Խաչատուր Սուքիասյանի տանը հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջները նշված վայրում, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 44236անգամ
Վերջին լուրեր