Դոնալդ Թրամփը պատասխանել Է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հնչած քննադատությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել Է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հնչած քննադատությանը՝ նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը համարելով ամենակոռումպացվածը պատմության մեջ:
Ավելի վաղ Միշել Օբաման հայտարարել Էր, որ Դոնալդ Թրամփին վատ նախագահ Է համարում երկրի համար, որովհետեւ նա քաոս Է առաջացնում եւ գլուխ չի հանում, իսկ եթե երկրորդ ժամկետով վերընտրվի, ապա իրադրությունն ԱՄՆ-ում կվատթարանա: Նա քննադատել Է Թրամփի գործողությունները, որոնք հանգեցրել են գործազրկության աճի, տնտեսության քայքայման, առողջապահության ոլորտում խնդիրների, ռասիզմի, իսկ միջազգային ասպարեզում՝ ոչ միայն համաձայնագրերից հրաժարման, որոնք կնքել Էր իր ամուսինը, այլեւ ավանդական դաշնակիցների կորստի:
«Օբամայի եւ Բայդենի (որը նախկին վարչակազմում զբաղեցնում Էր փոխնախագահի պաշտոնը) վարչակազմն ամենակոռումպացվածն Է պատմության մեջ, ներառյալ այն փաստը, որ նրանց բռնել են իմ ընտրարշավը լրտեսելու համար, ինչն ամենախոշոր քաղաքական սկանդալն Է մեր երկրի պատմության մեջ: Դա կոչվում Է դավաճանություն եւ նույնիսկ՝ ավելին:
Շնորհակալություն շատ բարի խոսքերի համար, Միշե՛լ»,-գրել Է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը CBN News հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբամային մեղադրել Է պատական դավաճանության մեջ, հայտարարելով, որ 2016 թվականին իր նախընտրական արշավը լրտեսել են:
Թրամփը քանիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները լրտեսել են 2016 թվականի իր նախընտրական արշավը:
Կարդացեք նաև՝