Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Օգոստոս / 2020 : 17-57

Միշել Օբամա. «Թրամփը մեր երկրի համար անպիտան նախագահ է»

Ամերիկայի Միացյալ Նահանգներում  մեկնարկել է դեմոկրատների ազգային համագումարը, որը պետք է Բարաք Օբամայի օրոք նախկին փոխնախագահ Ջո Բայդենին առաջադրի նախագահական ընտրությունների թեկնածու։

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անպիտան նախագահ է երկրի համար, քանի որ քաոս ու անհամաձայնություն է ստեղծում: Նրա ելույթի ձայնագրությունը ցուցադրվել է օգոստոսի 17-ին Դեմոկրատական ​​կուսակցության համագումարի ժամանակ:

«Ինձ թույլ տվեք լինել այնքան անկեղծ ու հասկանալի, որքան հնարավոր է: Դոնալդ Թրամփն անպիտան նախագահ է մեր երկրի համար: Նա բավական ժամանակ ուներ ապացուցելու, որ կարող է կատարել այդ աշխատանքը, բայց ակնհայտորեն չկարողացավ: Նա ուղղակի նա չէ, որը պետք է լինի մեզ համար»,- ասել է Միշել Օբաման։

Կարդացեք նաև՝

Դոնալդ Թրամփը պատասխանել Է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հնչած քննադատությանը 

Դիտվել է 7687անգամ
Վերջին լուրեր