Տավուշում պապի կողմից ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք. բկ խոսնակ

Տավուշի մարզում 58-ամյա պապի կողմից փայտով ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա եւ 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։
Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է նա։
