Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 17-34

Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը հիվանդանոցում է

Երեւանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը գտնվում է «Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում։ Այդ մասին, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուսանողներ, լրագրողներ և սրտացավ անծանոթներ։ Քանի որ չեմ կարողանում պատասխանել ձեր բազմաթիվ զանգերին, ուստի որոշեցի այս հարթակի միջոցով տեղեկացնել բոլորիդ մեր սիրելի Տիգրան Դավթյանի ներկայիս առողջական վիճակի մասին։

Պարոն Դավթյանը ներկայումս գտնվում է «Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում՝ բժիշկների անմիջական և հոգատար հսկողության ներքո։
Աղոթում ենք նրա շուտափույթ ապաքինման համար։


Հ.գ Պատեհ չեմ համարում այս պահին անդրադառնալ արցախյան գոյամարտում կյանքն անգամ չխնայած և մշակութային կյանքում անգնահատելի ավանդ ունեցող այս հարգարժքն մարդուն նման վիճակի հասցնելու պատճառների մասին, քանզի մեզ համար այս պահին ամենակարևորը Տիգրանի առողջությունն է։

Շնորհակալ եմ ձեր անսահման սիրո և զորակցության համար»։
 

Դիտվել է 20565անգամ
Վերջին լուրեր