Գազ չի լինելու Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Սյունիքի մարզում․ նշված են հասցեները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․30-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 23 և 17 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Սյունիք, Սիզնակ, Խալաջ գյուղերի գազասպառողների, ժամը 12․00-ից մինչև ժամը 15․00-ն՝ Տեղ գյուղի գազասպառողների և «Սալ Քար Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։
Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: